Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Սուլեյման Շահ» դիվիզիայից «Ամաշատ» խմբավորման սիրիացի վարձկանների ընտանիքները դիմում են ուղարկել արաբական լրատվամիջոցներին, Էրդողանին և Սիրիայի բռնազավթման համար պատասխանատու այլ թուրք ղեկավարների: Նրանք խնդրում են առաջնորդ Աբու Ամաշային՝ ստիպել բացահայտել Արցախ ուղարկված՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը: Այդ մասին հայտնում է Военкоры Русской Весны թելեգրամյան ալիքը:
«Մենք տեղահանված սիրիացի ընտանիքների խումբ ենք՝ Սիրիայի հյուսիսում գտնվող ճամբարներից, կյանքի վատ պայմաններով: Մենք դաժանության և ճնշումների պատճառով լքել ենք մեր քաղաքները, բայց Աբու Ամաշան օգտվեց մեր աղքատությունից և աղետից՝ հավաքագրելով մեր երեխաներին և, առանց ռազմական պատրաստություն անցկացնելու, նրանց ուղարկեց պատերազմելու Ադրբեջանում՝ սարսափելի պայմաններում: Նրանց հետ կապը ընդհատվել է, և Աբու Ամաշան ավելի քան մեկ ամիս է՝ հրաժարվում է տեղեկություններ տրամադրել նրանց ճակատագրի մասին:
Հուսով ենք, որ մեր կոչը կհասնի պարոն Էրդողանին և բոլոր թուրք պաշտոնյաներին, և նրանք ճնշում կգործադրեն, այսպես կոչված, Աբու Ամաշայի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: