կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-28 15:08
Քաղաքական

Ո՞րն է Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումը որպես ագրեսիա որակելու իրավաքաղաքական հենքը

Ո՞րն է Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումը որպես ագրեսիա որակելու  իրավաքաղաքական հենքը

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական հարձակումը, որպես ագրեսիա որակելու իրավաքաղաքական հենքը։

Միջազգային իրավունքը ժողովրդի, ինքնորոշվող կամ ինքնորոշված սուբյեկտի նկատմամբ ագրեսիան, որպես այդպիսին սահմանելը ենթակայորեն չի կապում սուբյեկտի միջազգային իրավաքաղաքական կարգավիճակի հետ:
Մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան իր 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 (XXIX) բանաձևով հաստատել է ագրեսիայի ակտի սահմանումը: Այսպիսով ագրեսիա է համարվում մի պետության կողմից ուժի կիրառումը ընդդեմ երկրորդ պետության սուվերենության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության: Բանաձևի առաջին հոդվածը սահմանում է պետությունների հանձնառությունը՝ բացառել ուժի կիրառումը ժողովուրդներին ինքնորոշման իավունքից, ազատությունից և անկախությունից զրկելու նպատակով:
Հատկանշական է, որ ըստ բանաձևի առաջին հոդվածի ծանոթագրության՝ պետություն եզրույթն օգտագործելի է նաև այն սուբյեկտների նկատմամբ, որոնք միջազգայնորեն ճանաչված չեն:
Այսպիսով, ելնելով վերոգրյալից, ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող և չճանաչված Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ռազմական հարձակումը, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, ագրեսիայի ակտ է»: