կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 12:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա անհեթեթություն է․ Արարատ Միրզոյանը՝ Ծառուկյանի դեմ սկսվածը քաղաքական հետապնդում որակելու մասին

Դա անհեթեթություն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հայտարարությունները, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ սկսվածը քաղաքական հետապնդում է։

Ազգային անվտանգության շենքի մոտ լրագրողների դեմ գործողությունները Արարատ Միրզոյանը անգամ կադրերով չի տեսել՝ վստահեցրեց նա։

«Ես միշտ եղել եմ ու կամ լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը։ Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ դատապարտելի է: Ինքս մանրամասներին տեղյակ չեմ, կադրեր չեմ տեսել, ինչի մասին դուք հիշատակում եք: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, դրան զուգահեռաբար լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել: Կրկնում եմ՝ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություններ չեմ կարող անել: Գուցե այն պահին, երբ լրագրողները հարցազրույց են վերցրել, զգուշացվել է և խնդրանք է եղել՝ ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության պայմաններում հավաքների իրականացմանը: Եթե լրագրողների իրավունքները խախտվել են, իհակե, դատապարտում եմ, կարծում եմ՝ պետք է լինի ծառայողական քննություն»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նաև վստահեցրեց, որ Կուսակցությունների գործունեությունն արգելող օրենք չի բերվի խորհրդարան:

Մանրամասն՝ տեսանյութում․