Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լինի Սերժ Սարգսյանի օրոք, դրանից առաջ կամ հետո Արցախի հարցում Դաշնակցության տեսակետի մեջ փոփոխություն չի կարող լինել սա մեզ համար ոչ միայն կարմիր գիծ է, սա մեր կենսագրությունն է, անցած ճանապարհն է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով հարցին, թե ո՞րն է ՀՅԴ-ի՝ Արցախի հակամարտության լուծման բանաձևը
Դաշնակցությունը 300-ից ավելի զոհ է ունեցել արցախյան պատերազմում՝ հիշեցրեց նա։
Սաղաթելյանը նկատեց, որ ՀՅԴ-ն ասել է և շարունակում է պնդել՝ Արցախի հարցը պետք է լուծվի Արցախի Սահմանադրությամբ, 1991 թ-ի անկախության հռչակագրով և վերջին հանրաքվեով ամրագրված ժողովրդի հստակ կամարտահայտմամբ և այստեղ կապ չունի՝ ով է իշխանություն։
Մանրամասն՝ տեսանյութում․