Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատելով այն փաստից, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները, կարող ենք կանխատեսել, որ գուցե իրականություն դառնան մեր տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն։
Մարտիրոսյանը քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերները կատարողի համբավ ունի: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ Մարտի 1-ից հետո «7-ի գործի» քննությամբ, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ ակտիվիստների գործերով․ բոլոր գործերով արձակել է մեղադրական դատավճիռներ:
Մարտիրոսյանն է կայացրել նաեւ Մանվել Գրիգորյանի կալանքի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Իսկ ժամանակին Քոչարյանի թիկնապահին՝ Կուկուին, ազատել է պատժի կրումից՝ սիմվոլիկ պայմանական ազատազրկման դատապարտելով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում