կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-05 21:23
Մշակույթ

Վրեժ Կիրակոսյանը Տավուշյան և Քառօրյա պատերազմների մասին զուգերգ է նկարահանել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վրեժ Կիրակոսյանը Տավուշյան և Քառօրյա պատերազմների մասին զուգերգ է նկարահանել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Կորոնավիրուսային դադարից հետո երգիչ Վրեժ Կիրակոսյանի մոտ ստեղծագործական բուռն շրջան է սկսել: Արդեն նկարահանել է «Զինվորին» նոր զուգերգի հիման վրա տեսահոլովակը, որը  նվիրված է ապրիլյան եւ տավուշյան պատերազմներին ու հաղթանակներին. «Երգն ունի հետաքրքիր մեկնաբանություն, այն անակնկալ կլինի իմ արվեստի երկրպագուներին, քանի որ ժողովրդական ժանրում եմ հանդես գալիս: Մի գաղտնիք էլ բացեմ, տեսահալավակի ընթացքում մի երաժշտական գործիք եմ նվագում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վ. Կիրակոսյանն ու շեշտեց, որ առաջին անգամ է զուգերգով հանդես գալիս. «Զուգերգը կատարում եմ ազգագրական երգերի կատարող Ռոման Ավագյանի հետ: «Զինվորին» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Աշուղ Սահանույշն է, գործիքավորել է Գարեգին Առաքելյանը՝ «Գաթա բենդ» ստուդիայից: Իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Վարդան Գրիգորյանը: Նկարահանումներն ընթացել են Հայաստանի տեսարժան վայրերում, լեռներում, ժայռերի վրա, կիրճերում: Մի քանի օր հետաքրքիր նկարահանումներ ենք ունեցել, որպեսզի կարողանանք նկարագրել մեր արծիվ զինվորներին: Մի խոսքով, այն բավականին տրամադրող ռիթմիկ, ազգագրական ստեղծագործություն է՝ պատերազմի ու կռվի գնալու տրամադրող երաժշտական պատկեր ունի»:

Երգի տեսահոլովակը հասանելի կլինի սեպտեմբերի 21-ին, Ըստ Վ. Կիրակոսյանի գեղեցիկ գործ է ստացվել:

Ի դեպ, երգիչը խոստացավ, որ այսուհետ ստեղծագործական դադար չի ունենալու, ավելին, արդեն սկսել է երկրորդ երգի հիման վրա տեսահոլավակի նկարահանման աշխատանքները, իսկ թե ինչ թեմայով եւ ում նվիրված՝ չմանրամասնեց: