Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դռներ փակելն անցանկալի գործողություն է և եթե կան խնդիրներ կամ մտահոգություններ, ուսանողները կարող էին գալ նախարարություն և հարցը չհասցնել այդ գործողություններին. այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների կողմից բողոքի ակցիաներ իրականացնելուն և կրթական հաստատության նորընտիր ռեկտորի հրաժարականի պահանջին:
Ըստ նախարարի` իրենք արձանագրել են «ինչ-որ խումբ» ուսանողների ուղղորդում, որը հստակ է եղել իրենց համար: «Ամբողջ ինֆորմացիային տիրապետում ենք, բայց ուսանողների հետ հանդիպման ժամանակ սրա վրա կանգ չառանք, որովհետև դա մեզ համար շատ անկարևոր է, և բոլոր այդ դրսևորումները պետք է արհամարհվեն, որովհետև դա արվում է այն խմբերի կողմից, որոնք մեկ տարուց ավելի է՝ մերժված են և մերժված են լինելու»,- ընդգծեց Հարությունյանը`միևնույն ժամանակ ավելացնելով, որ ինքը հանդիպել է ուսանողների հետ և երկար զրուցել նրանց բարձրացրած հարցերի շուրջ:
«Ես նրանց ասել եմ, որ այսօր նաև ընտրված ռեկտորի հետ կհանդիպենք, կնախատեսենք ընդլայնված հանդիպում բոլոր ուսանողների հետ: Կարծում եմ, որ իրավիճակն այդ ԲՈՒՀ-ում կվերադառնա բնականոն հուն, արդեն իսկ վերադարձել է: Երեկ բնականոն աշխատել են, այսօր կասեմ, թե որ օրը հանդիպում կունենանք: Խնդիրները, որ բարձրացրել են, և' օբյեկտիվ են, և' սուբյեկտիվ են, բոլորը, որպես փաստ, կդնենք քննարկման սեղանին և լուծում կգտնենք, այդ խնդիրները կվերացնենք»,- եզրափակեց նախարարը: