Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
13 դպրոց այս տարի կվերակազմավորվի, ինչը նշանակում է, որ այդ դպրոցները կփակվեն. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Նա նշեց նաև, որ դպրոցների վերակազմավորման պատճառն աշակերտների թվի նվազումն է, իսկ նպատակը` ուսուցման որակի բարձրացումը:
Ինչ վերաբերում է հարցին, թե քանի մանկավարժ կմնա առանց աշխատանքի, ապա կոնկրետ թիվ Արշակյանը չնշեց` պարզաբանելով, որ այժմ փորձում են փակվող դպրոցների ուսուցիչներին տեղավորել աշխատանքի այլ դպրոցներում: «Կարող եմ ասել միայն, որ շատ քիչ ուսուցիչներ կմնան առանց աշխատանքի, քանի որ դպրոցների միավորման արդյունքում, պարզ է, չէ՞, որ աշխատատեղեր էլ կստեղծվեն: Բացի այդ` մի շարք ուսուցիչներ աշխատում են համատեղության կարգով, այսինքն` նրանք նույնպես առանց աշխատանքի չեն մնա»,- ասաց նա:
Հարցին, թե կա՞, արդյոք, օրենք կամ պայմանագիր, որ փակվող դպրոցների տարածքը պետք է օգտագործվի միայն կրթության կարիքների համար, այլ ոչ թե դառնա հյուրանոց կամ այլ բան, Արշակյանը պատասխանեց` այո, դա օրենքի պահանջ է: «Փակվող դպրոցների շենքերը միայն ու միայն կրթության ոլորտին են ծառայելու, ինչն ամրագրված է նաև օրենքով»,- ասաց նա: