|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արման Նավասարդյանը մեծ հայ էր, որովհետև Հայաստանի մասին, ի տարբերություն մեզ, շատ ավելի գլոբալ էր մտածում, շատ ավելի հեռուն էր մտածում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո։
«Եվ իսկապես, շատ պրոֆեսիոնալ դիվանագետ էր, ես նրա հետ ծանոթացել եմ 10 տարի առաջ՝ դիվանագիտության վարպետության դասերին և այդ օրերից սկսեցինք լավ ընկերներ լինել։ Պրն․ Նավասարդյանը ինձ շատ էր խորհուրդներ տալիս և մեծ դերակատարություն ունեցավ այն հարցում, որ ես այսօր զբաղվում եմ քաղաքականությամբ»,-ասաց Անի Սամսոնյանը։
Մինչ այդ նրա մասին խոսել էր նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․