կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-15 13:15
Աշխարհ

Թրամփն ափսոսացել է, որ Մյուլերի հետաքննությունն իրեն խանգարել է հարաբերություններ ստեղծել ՌԴ-ի հետ

Թրամփն ափսոսացել է, որ Մյուլերի հետաքննությունն իրեն խանգարել է հարաբերություններ ստեղծել ՌԴ-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսացել է, որ 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությունն իրեն խանգարել է հարաբերություններ ստեղծել Մոսկվայի հետ եւ միասին «հիանալի գործեր» կատարել: Այդ մասին ասվում է լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի նոր գրքում, որը հիմնված է այդ թվում Միացյալ Նահանգների ղեկավարի հետ 18 բացառիկ հարցազրույցների վրա:

ԱՄՆ նախագահին նվիրված «Ցասում» (Rage) վերտառությամբ գիրքը վաճառքի է հանվել սեպտեմբերի 15-ին: «Մենք կարող Էինք այնպիսի հիանալի գործեր կատարել Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանի վերաբերյալ այդ շինծու հետաքննությունը, որն, ինչպես այժմ պարզվել է, սկսվել է խաբեության միջոցով, շահադիտական նպատակով եւ անօրինականորեն, խանգարեց մեզ»,- լրագրողը մեջբերում է ԱՄՆ նախագահին:

Թրամփը պնդել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը նունպես իրեն ասել է այդ մասին հանդիպումներից մեկի ժամանակ:

ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղսագրում են միջամտություն 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին: Ազդեցության այդ՝ իբր տեղ գտած փորձերի հետաքննությամբ գրեթե երկու տարի զբաղվել է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: 2019 թվականի ապրիլի 18-ին արդարադատության նախարարությունը հրապարակել է նրա ամփոփիչ զեկույցը, որում հատուկ դատախազը խոստովանել է, որ ընտրությունները շահած Թրամփի նախահամաձայնություն չի հայտնաբերել ՌԴ-ի հետ:

Միացյալ Նահանգների ղեկավարն ինքը բազմիցս ժխտել է նախագահական ընտրարշավի շրջանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց հետ որեւէ ոչ իրավական շփման կասկածանքները: Մոսկվան նույնպես անհիմն է համարել ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները: