|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուկրաինան կաշխատի ձերբակալել 2014-ին մալայզիական MH17-ի կործանման մեջ մեղավորին: Այդ մասին ասել է երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն` մեկնաբանելով միջազգային հետաքննության հայտարարությունը, որը ՌԴ-ում համարել են չհիմնավորված և չապացուցված. հայտնում է РИА Новости-ն:
Այսօր հրապարակված` հետաքննության արդյունքների համաձայն` կասկածյալներից 3-ը` Իգոր Գիրկինը, Սերգեյ Դուբինսկին և Օլեգ Պուլատովը, ռուսատանցի են, մեկը` Լեոնիդ Զախարչենկոն, ուկրաինացի:
Դատավարությունը կանցկացվի Նիդերլանդներում, այն կմեկնարկի 2020 թվականի մարտին:
Հիշեցնենք, որ մալայզիական «Բոինգ»-ը կործանվել է 2014-ի հուլիսի 17-ին Դոնեցկից ոչ հեռու: Օդանավում եղել է 298 մարդ, բոլորը զոհվել են: Կիևը կատարվածում մեղադրել է Դոնեցկի աշխարհազորայիններին: