|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ինքն իրեն այն բանի համար, որ ԱՄՆ մայրաքաղաքում լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին հաջողվում է ապահովել օրենքի գերակայություն: Այդ մասին նա գրել է Twitter-յան միկրոբլոգում։
Նա, մասնավորապես, նշել է. «Անցյալ գիշեր Կոլումբիայի շրջանում (Վաշինգտոն քաղաք) խնդիր չեղավ: Բազմաթիվ ձերբակալություններ, հրաշալի աշխատանք, որը կատարեցին բոլորը: Անհաղթելի ուժ, գերիշխում: Որքան հրաշալի էր Մինեապոլիսում (շնորհակալ եմ, նախագահ Թրամփ)»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում ձերբակալություններ են՝ ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին, ինչն ԱՄՆ-ում հանգեցրել է զանգվածային անկարգությունների ու բողոքի ակցիաների։
