|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ՝ վերանորոգվում և արդիականացվում է պատկերասրահի՝ Մհեր Աբեղյանի մասնաճյուղը:
Պատկերասրահի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում արված գրառման մեջ ասվում է, որ շուտով կվերաբացվեն բոլորովին նոր ցուցասրահներ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանային լուսավորմամբ, գիտական էքսպլիկացիաներով (բացատրություններ) և նոր ցուցադրությամբ։
Արդիականացման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհրապարակվեն առաջիկայում:
Մասնաճյուղում ներկայացված են նկարչի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում է նաև նրա գրաֆիկան:
Ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թվականների սկզբին գրաֆիկական, այնուհետև գեղանկարի ասպարեզում: Ստեղծագործական ողջ ուղու ընթացքում նկարիչը հավատարիմ է մնացել իր գեղարվեստական լեզվին, իր գեղարվեստական ձեռագրին` ընդլայնելով և հարստացնելով այն: