Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Սերոբ Սահակյանն իր էջին տեղադրել է ՀՅԴ Հայաստանի և Լիբանանի կառույցների ներկայացուցիչների և անդամների համատեղ լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը.
«Այս վերջին ամսվա ընթացքում չկա օր, որ սա համացանցը չանդրադառնա Լիբանանին օգնելու հրամայականին:
Չկա օր, որ համացանցը չանդրադառնա Հայաստանի, սփյուռքի ազգային շատ մարմինների մոլեգնած աշխատանքին:
Չկա օր, որ համացանցում չերեւան այն նույն խենթերը, որոնք ամիս առաջ Տավուշ էին, տարի առաջ Թալիշ ու այնպես:
Նաեւ չկա օր, որ նույն համացանցի հերոսները չքննարկեն, իրենց չար հոգուն հարիր չաղավաղեն տարված սուրբ գործը:
Այնուհետեւ ու հակառակ ագռավների կղկղանքին:
Նման շատերին ու շատ ավելին, Դաշնակցությունն էլ, հանձինս այս պարտիզանների, ընդունել է հայ Բեյրութի վերականգման մարտահրավերը:
Նման շատերին ու շատ ավելին՝ Դաշնակցութեան միավորներն են, տեղին հիվանդտես, տեղին շինարար, տեղին հացաբեր, տեղին բեռնակիր, արձակուրդ ու հանգիստ չճանաչող ղեկավար, ուշադիր և ուսադիր:
Այսպիսին են դաշնակցական տղերքը:
Այսպիսին են նրանք դաստիարակված իրենց նախահորից:
Այսպիսին է հորդորած ինքնին Քրիսատափորը:
Չկան մեծ թե փոքր գործեր, այլ կան գործեր, որոնք դաշնակցական միավորը վերցնելու է վասն իր ժողովրդին, համապատասխան հայի իր ոգուն թե պահի հրահանգին:
Ով ինչ ուզում է, թող ասի:
Ով ինչ ուզում է, թող շաղակրատի:
Ով որքանն ուզում է, թող կղկղի:
Ես հպարտ եմ իմ տղերքով:
Եթէ այս տղերքի հողաթափերի փոշին գտնեք այլ տեղ:
ԻՆՁ ԱՍԵՔ»:
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը:
Տե՛ս նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն այցելեցին Արամ Ա վեհափառին:
Տե՛ս նաև Հոգեհանգիստ Բեյրութում՝ պայթյունի զոհերի հիշատակին. մասնակցել է նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ անդամներն այցելել են Լիբանանի Օգնության Խաչի կենտրոն:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու ՀԳՄ անդամը հանդիպել են Բուրջ Համուդի քաղաքապետի հետ:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ պատվիրակությունն այցելել է լիբանանահայության վերականգնման մարմնին:
Տե՛ս նաև ՀՅԴ Լիբանանի ԿԿ-ին փոխանցվեց հայրենիքից առաքված մարդասիրական բեռը:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ պատվիրակությունն այցելեց Բեյրութի հայկական թաղամասերը: