Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է:
Սարոյանը ծնվել է 1908 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում՝ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա), որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր:
1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը մշտապես դաջվում է Սարոյանի հիշողության մեջ։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով մայրը կարծես ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։
Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել, բայց և այնպես նա մի շարք հանրահայտ ու սիրված պատվածքների հեղինակ է, այդ թվում՝ «Մարդկային կատակերգություն», «Թոմաս Թրեյսի վագրը», «Վեսլի Ջեքսոնի արկածները» և այլն:
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին Ֆրեզնոյում: Դիակիզումից հետո աճյունի մի մասը թաղվել է Ֆրեզնոյի Արարատյան գերեզմանատանը, մյուս մասը՝ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։