Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն 27 տարի է, ինչ Թուրքիայում ապահովվում է ինտերնետային կապ։ 1993թ․ ապրիլի 12-ին Թուրքիայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի (ODTÜ) տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում առկա երթուղիչների օգտագործմամբ Փոստային և հեռագրային ծառայությունների գլխավոր վարչության (PTT) տրամադրած 64 կբ/վ կապի միջոցով Թուրքիան առաջին անգամ միացավ ամերիկյան NSFNet-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է երկրում բարձր տեխնոլոգիական ոլորտում հետազոտությունների վերաբերյալ 2020թ. տվյալները: Ըստ այդմ` 2020թ. Թուրքիայի բնակչության 16-74 տարիքային խմբի 79 տոկոսը օգտվում է ինտերնետից: Այս ցուցանիշը նախորդ տարի կազմում էր 75.3 տոկոս:
Նշյալ տարիքային խմբում Թուրքիայում ինտերնետից օգտվող կանանց թիվը զիջում է տղամարդկանց թվին, համապատասխանաբար` 73.3 և 84.7 տոկոս:
Տվյալների համաձայն` այս տարի արդեն տներից 90.7 տոկոսում ինտերնետ կապը հասանելի է: Նախորդ տարի այդ ցուցանիշը 88.3 տոկոս էր:
Միևնույն ժամանակ լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ունեցող տների թիվը կազմում 89.9 տոկոս:
Նշվում է, որ եթե 2019թ. 16-74 տարիքային խմբի անդամների 34.1 տոկոսն էր էլեկտրոնային գնումներ կատարում, ապա այս տարի մարտի դրությամբ նրանց թիվը կազմում է 36.5 տոկոս:
Թուրքիայում էլեկտրոնային գնումներ են կատարում տղամարդկանց 40.2 և կանանց` 32.7 տոկոսը:
Էլեկտրոնային գնումների ցանկում ամենից շատ պատվիրված կամ գնված ապրանքատեսակներից են հագուստը և կոշիկը: