|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հայաստանում օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 33 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42825-ի։
Փաստացի այս պահին բուժվում է 5666 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 195574։
Վերջին տվյալներով ապաքինվել է 36049 անձ` վերջին մեկ օրում 58 անձ:
Ընդհանուր առմամբ 854 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում ավելացել է 2-ով)։
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի թիվը 256 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվն, այդպիսով, հասել է 1110-ի։