|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանում օգոստոսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 38 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41701-ի։
Փաստացի այս պահին բուժվում է 5978 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 185594։
Վերջին տվյալներով ապաքինվել է 34655 անձ` վերջին մեկ օրում 71 անձ:
Ընդհանուր առմամբ 824 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում ավելացել է 6-ով)։
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի թիվը 244 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվն, այդպիսով, հասել է 1068-ի։