կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 10:50
Մշակույթ

Մոսկվայում բացվել է հայ նշանավոր գիտնական Անդրանիկ Պետրոսյանցի հուշատախտակը

Մոսկվայում բացվել է հայ նշանավոր գիտնական Անդրանիկ Պետրոսյանցի հուշատախտակը

Օգոստոսի 20-ին՝ Մոսկվայում Ռուսաստանի միջուկային ոլորտի 75-ամյակի տոնակատարության օրը, տեղի է ունեցել խորհրդային և հայ նշանավոր գիտնական, պետական գործիչ, միջուկային արդյունաբերության հիմնադիր-հայրերից մեկի՝ Անդրանիկ Պետրոսյանցի հուշատախտակի բացումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Հուշատախտակի ճարտարապետը Նատալյա Վիլվովսկայան է, տեղադրվել է Պովարսկայա փողոց 31/29 տան ճակատային մասում, որտեղ բնակվել է հայտնի գիտնականը:

Արարողության ժամանակ ելույթ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Պահեստի գեներալ-մայոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս Անդրանիկ Պետրոսյանցը (1906, Վլադիկավկազ -  2005, Մոսկվա) 1962 թվականից ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահն է եղել։ Գիտական աշխատանքները վերաբերում են ԱԷԿ-ի ջերմաէներգետիկական սարքավորումների օպտիմալացման, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, ատոմային էլեկտրակայանների շրջակայքում ճառագայթային իրադրության ուսումնասիրման հարցերին։ Ատոմային տեխնիկայի և գիտության ժամանակակից պրոբլեմներին նվիրված Պետրոսյանցի գրքերից մի քանիսը թարգմանվել և հրատարակվել են արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա, Անգլիա)։
1949 թ. արժանացել էԽՍՀՄ պետական մրցանակի։