կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 20:19
Հասարակություն

Թբիլիսիում բացվել է Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակը

Թբիլիսիում բացվել է Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակը

Հունիսի 12-ին Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Լադո Ասաթիանի (նախկին Բայբության) փողոցում գտնվող շենքի պատին բացվեց հայ աշխարհահռչակ աստղագետ, տեսական աստղաֆիզիկայի հինադիր, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակը: Այս մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնքի» կայքը:

 

«Նմանատիպ հուշատախտակների բացումը օգնում է հավերժացնել ծագումով հայ, թբիլիսաբնակ բոլոր այն ականավոր, հանրահայտ, աշխարհահռչակ գործիչների հիշատակը, որոնք անհամեմատ մեծ ներդրում են ունեցել Թիֆլիսի զարգացման գործում»,- ասաց Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը:

 

Նրա տեղեկացմամբ` հուշատախտակի բացման նախաձեռնությունը սկսվել է 2013թ.-ից Վրաստանում Հայաստանի դեսպանության և Թբիլիսիի քաղաքապետարանի փոխհամաձայնության շնորհիվ: Սա թվով երրորդ հուշատախտակի բացումն է: Մոտ ապագայում կբացվի նաև Մանթաշովի հուշատախտակը:

 

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908թ. Թիֆլիսում: Սակայն այսօր Թբիլիսիում նրան ճանաչում են շատ քչերը` հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: