կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 11:53
Արցախ

Արցախում պղծվել է «Արցախի հերոսներ» հուշատախտակը

Արցախում պղծվել է «Արցախի հերոսներ» հուշատախտակը

Արցախի հերոս, քաղաքական գործիչ Վիտալի Բալասանյանի գրասենյակից Yerkir.am-ը տեղեկանում է, որ պղծվել է «Արցախի հերոսներ» հուշատախտակը:

Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. 

«Խորը զայրույթով տեղեկացանք Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցում «Արցախի հերոսներ» հուշատախտակի պղծման մասին: Երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բարձրաձայնում էր ազգային ավանդույթների, բարոյական և հոգևոր արժեքների պահպանման մասին, խորը գիտակցում էր այդ արժեքների կարևորությունը, որոնց կորուստը կործանարար և անդառնալի հետևանքներ կունենա մեր սերունդների համար:

Այս արարքը կրկնակի նողկալի և վտանգավոր է, երբ այն կատարում է ուսուցիչը,որի առաքելությունն ապագա հայ մարդու դաստիարակությունն է: Նման արարքը վիրավորանք է ոչ միայն տվյալ անձանց, այլև բոլոր նրանց, ովքեր պայքարել են Արցախի ազատագրման համար: Կատարված սրբապղծությունը պետք է դառնա համաժողովրդական պարսավանքի առարկա: Պահանջում ենք ԿԳՍ նախարարությունից և իրավապահ մարմիններից ուսումնասիրել կրթական օջախներում վանդալիզմ ծնող պատճառները, իսկ վանդալիզմ իրականացրած անձին ենթարկել ամենախիստ պատասխանատվության»:

Հիշեցնենք, որ երեկ «Ֆեյսբուք»-ում լուրեր էին շրջանառվում՝ պղծվել են «Արցախի հերոսներ» հուշատախտակը: Վազգենաշեն գյուղի ուսուցչուհի Մարիամ Արայիկի Մաթևոսյանը վիրավորական գրառումներ էր կատարել Արցախի մի քանի հերոսների նկարների վրա: