Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված՝ հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է rossaprimavera.ru-ն:
Վինոգրադովի պնդմամբ՝ նոյեմբերի 11-ին ապառվել է ժամկետը, որը տրված էր քաղաքային իշխանություններին հուշատախտակն ապամոնտաժելու համար, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չեն արել, և պատգամավորը որոշել է «հարցը լուծել սեփական ուժերով»:
«Պատգամավոր Վինոգրադովը չի հաշտվել ներկայիս վիճակի հետ ու արտահայտել է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, այն է՝ սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցում
2016-ի մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել էր Վերնիսաժի մոտակայքում գտնվող զբոսայգում: Մեկնաբանելով արձանի բացումը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան «ապշած է» Երևանում «Հայկական լեգեոնի ստեղծողներից մեկի» հիշատակի անմահացմամբ։ Սակայն շատ կարճ ժամանակ անց նախարարը հերքել էր իր իսկ խոսքերը՝ պարզաբանելով, որ Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է:
Ավելի ուշ՝ 2019-ի հոկտեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստի ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «գանգատվել էր» Երևանում կանգնեցված՝ Նժդեհի արձանից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան, մեղադրել էր Ալիևին պատմությունը խեղաթյուրելու ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։