|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը, ով ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկարն ու գրառում կատարել, վայր դրեց մանդատը: Ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրեմջյանը:
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստի ժամանակ, խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, դատապարտելով ատելության խոսքի տարածումը: Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է և հորդորցինք Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,- ասաց Էյրեմջյանը:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Հրայր Թովմասյանի դստեր նկարն ու գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբ-ն ա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներից ու քննադատություններից հետո ավագանու անդամը իր էջից ջնջել է գրառումը: