|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Ֆրանցիս Սկորինայի շքանշանից՝ մարդասիրական և բարեգործական գործունեության բնագավառում հատուկ վաստակի համար, որը նրան շնորհել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2014 թվականին:
«Այսօր իմ սիրտը բաբախում է Բելառուսի Հանրապետության ժողովրդի հետ միասին՝ իրավամբ պահանջելով պահպանել տարրական իրավունքներն ու ազատությունները, ներառյալ խաղաղ ցույցերի իրավունքը: Հետևաբար, այս իրավիճակում ես ստիպված եմ հրաժարվել այն շքանշանից, որը դուք նախկինում ինձ եք շնորհել։ Ես ամաչում եմ հագնել այն, քանի որ դա կապված է ձեր կառավարման հետ: Ձեր «սև» ուժը ձեր մեծ թուլությունն է: Մարդիկ ծնվում են որպեսզի սիրվեն, ոչ թե նվաստանան և, առավել ևս, խեղվեն», - գրել է Սպիվակովը:
Նա հիշեցրել է, որ 2014 թ. շքանշանը շնորհվել է «մարդասիրական և բարեգործական գործունեության բնագավառում հատուկ արժանիքների համար», ինչպես նաև մարդու արժանապատվության պաշտպանության և Բելառուսի քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար:
Սպիվակովը հանդիսանում է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Նա նաև հիմնել է Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամը, որն օգնում է երաժշտության և արվեստի տաղանդավոր երեխաներին: