Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երկիրն անշուշտ կհաղթահարի կորոնավիրուսը, այնպես, ինչպես հաղթահարել է պեչենեգների և ղփչաղների դեմ պատերազմները։
Պեչենեգները և ղփչաղները թյուրքական ծագում ունեցող քոչվոր ցեղեր էին, որոնք 9-12-րդ դարերի ընթացքում Կենտրոնական Ասիայից շարժվել էին դեպի արևմուտք։ Աստիճանաբար հզորացող հին ռուսական պետությունը՝ Կիևյան Ռուսիա, հարկադրաբար պատերազմեր էր մղում քոչվոր ցեղերի դեմ։
Ռուսաստանի նախագահի խոսքերը բարկացրել են թուրքական ԶԼՄ-ներին։ Մասնավորապես հեղինակավոր և մերձիշխանական Haberler, Yeni Akit, Ensonhaber և Internet haber կայքերը նշում են, որ նման արտահայտությամբ ՌԴ ղեկավարը վիրավորել է իրենց «թյուրք եղբայրներին և սխալ զուգահեռներ է տանում»։
«Ռուսները ոչինչ չեն մոռանում»,- գրում է Haberler-ը։ Սոցցանցերի թուրքական տիրույթում օգտատերերին նույնպես դուր չի եկել Պուտինի հայտարարությունը։ «Պուտինը ցույց տվեց, որ թշնամի է, այլ ոչ՝ ընկեր», «Նույնիսկ եթե դու մոռանաս, թշնամին միշտ կհիշի, որ դու թուրք ես», - գրում են օգտատերերը։
Թուրքական լրատվամիջոցները, ինչպես արդեն «ընդունված» է, միակողմանի են դիտում իրերը և նույն ենթատեքստի տակ չեն անդրադառնում Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորներից մեկի՝ օրեր առաջ արած հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանն ունի երկու թշնամի՝ Հայաստանն ու կորոնավիրուսը։