Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հերքում է այն տեղեկությունը, թե նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունենալու բուհ չընդունված դիմորդների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը` նշելով բուհ չընդունված դիմորդ Հայկ Բաբալյանի գրառումը:
«Հարգելի' գործընկերներ, սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»,- գրել է Կամավոսյանը:
Բաբալյանը գրառման մեջ հայտնել էր, որ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 4-ին, ժամը 14։00-ին, հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու են նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում, իսկ հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ-շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ բուհ չընդունված դիմորդներն Ազգային ժողովում հանդիպում են ունեցել երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ, ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Խորհրդարանի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմորդներին հայտնել են, որ խնդրի առնչությամբ գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: