Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է չընդունված դիմորդներից Հայկ Բաբալյանը:
«Հարգելի ընկերներ, Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը։ Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։ Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա՝ սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ՝ ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնվեց հանդիպել մեզ հետ։ Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլեւս կործանված եք...
Հ.Գ. ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում եւ բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես», - գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցները հայտարարություն էին տարածել, որ վերջապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու իրենց հետ՝ նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։ Որը, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից շտապեցին հերքել, շեշտելով, որ նախարարի գրաֆիկում նման որեւէ հանդիպում նախատեսված չէ։
Փաստորեն, պարզվեց, որ բուհ չընդունված դիմորդներն ամեն դեպքում «հանդիպեցին», սակայն, «դդումային ֆորմատով»՝ երևակայական նախարարի հետ։