Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ Վարչական Համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բժշկական համալսարանի շրջանավարտները զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը, իսկ մի խումբ շրջանավարտներ էլ կստանան լեյտենանտի կոչում։ Վիճակահանությունից առաջ տղաները 20 օր զորային ստաժավորում են անցել ԶՈՒ զորամասերում։
ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը ներկաներին մաղթել է բարի ծառայություն և հույս հայտնել, որ բժիշկներն իրենց առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնեն և ծառայության ընթացքում ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ։