կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-06 17:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում կա մեկ մարդու դիկտատուրա, որը մենք միասին ջարդելու ենք և ոչնչացնենք․ Իշխան Սաղաթելյան

Բաղրամյան փողոցում է գտնվում 3 կարևորագույն ինստիտուտ՝ ԱԺ շենքը, նախագահի նստավայրը և Սահմանադրական դատարանը․ այս 3 կառույցների որոշումից կախված է շատ կարևոր և էական բան մեր երկրի առաջիկա օրերի համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ներկայացնելով պայքարի նպատակը։

Նա նշեց, որ Բաղրամյան պողոտայի հանրահավաքի հարթակը Հայաստանի պայքարի հարթակն է, և այդ հարթակից 3 ինստիտուտները լսելու և տեսնելու են ժողովրդի ձայնը։

Բոլոր նրանց, ովքեր փորձում են քարոզչություն անել և հարթակը ներկայացնել իբրև նեղ կուսակցական, ընդդիմադիր ուժերի հարթակ է, իշխանության համար պայքարի հարթակ, Իշխան Սաղաթելյանը հակադարձեց՝ սա հայ ազգի պայքարի հարթակն է, այն մարդկանց, ով ասում է՝ Շուշին և Հադրութը հայկական են և պետք է վերադարձվեն, Արցախը պետք է լինի ազատ, բոլոր այն մարդկանց հարթակն է, ովքեր ուզում են, որ իրենց երկրում լինի օրենք, իսկ սահմանները լինեն պաշտպանված։

«Այս հարթակում չկան սևեր և սպիտակներ, այս հարթակում կա եռագույն։ Սա հայ ազգի հարթակն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Երկրորդ հարցն, ըստ նրա, այն է, որ դավաճանն ասում է՝ մի խումբ մարդիկ եկել են և վերցնում են ժողովրդի իշխանությունը։ Դիմելով ժողովրդին, նա ասաց, որ իրենց խաբում են։

«Ինքը ձեզ խաբել է․ այսօր, երբ ասում է՝ ժողովուրդն է իշխանության, դրանով ուզում է ժողովրդին մաս դարձնել իր դավաճանությանը։ Ինքը ժողովրդի և ժողովրդի իշխանության հետ կապ չունի։ Հայաստանում կա մեկ մարդու դիկտատուրա, որը մենք միասին ջարդելու ենք և ոչնչացնենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․