կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 13:36
Աշխարհ

Իրանը ամերիկյան ինքնաթիռների գործողություններն անվանել է «ահաբեկչական»

Իրանը ամերիկյան ինքնաթիռների գործողություններն անվանել է «ահաբեկչական»

Թեհրանը կձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք ԱՄՆ-ին կստիպեն զղջալ անցյալ շաբաթ իրանական ուղևորատար ինքնաթիռի նկատմամբ ոտնձգությունների համար. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին։

Նրա խոսքով՝ ամերիկյան կործանիչների գործողությունները Սիրիայի և Լիբանանի օդային տարածքում Mahan Air ավիաընկերության նկատմամբ վտանգավոր էին՝ անվանելով դրանք  «ահաբեկչական», որոնք խախտում են միջազգային նորմերը:

«Արտաքին գործերի նախարարությունը, Զինված ուժերի գլխավոր շտաբի, դատական համակարգի և քաղաքացիական ավիացիայի աջակցությամբ, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որոնք ամերիկացիներին կստիպեն ափսոսալ իրենց արածի համար», - Մուսավիի խոսքերն է մեջբերում Fars-ը:

Ավելի վաղ Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հաղորդել էր, որ Իրանը պաշտոնապես իր բողոքն է հայտնել ՔԱՄԿ-ի (ICAO) Խորհրդին՝ պահանջելով անհապաղ ուսումնասիրել իրանական «Mahan Air» իրանական ուղևորատար ինքնաթիռի վերաբերյալ միջադեպը, որը թռչում էր Թեհրանից Բեյրութ:

Միացյալ Նահանգները, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռները մեկ կիլոմետր հեռավորության վրա ուղեկցել են իրանական ինքնաթիռը՝ հաշվի առնելով միջազգային չափանիշները: