Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Աֆղանստանում այս շաբաթ տեղի ունեցած երկու հարձակումներն իրականացվել են «Իսլամական պետություն - Հորասան» ահաբեկչական կազմակերպության կողմից, այլ ոչ թե ծայրահեղական «Թալիբան» շարժման. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Հալիլզադը իր թվիթերյան գրառման մեջ, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ կառավարությունը եզրահանգման է եկել, որ «Իսլամական պետություն - Հորասան»-ն է իրականացրել այս շաբաթ ավելի վաղ Աֆղանստանի ծննդատներից մեկում և թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած հարձակումները»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանում տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողություններից հետո երկրի նախագահ Աշրաֆ Հանին ուժային ստորաբաժանումներին հրահանգել էր «Թալիբանի» դեմ պայքարում անցնել «հարձակողական» մարտավարության: