|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ադրբեջանական իշխանությունները կորոնավիրուսի հետ կապված վատթարացող իրավիճակի ֆոնին որոշել են երկարաձգել հատուկ կարանտինային ռեժիմը մինչև օգոստոսի 1-ը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ Նախարարների կաբինետում գործող օպերատիվ շտաբի ճեպազրույցի ժամանակ. հայտնում է Meydan TV-ն։
Աբդուլլաևան նաև հայտարարել է, որ հունիսի 21-ից մինչև հուլիսի 5-ը՝ ժամը 00: 00-ն խիստ կարանտինային ռեժիմ է մտցվում Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում, Լանկարանում, Եվլախում, Մասալումում, Ջալիլաբադում և Աբշերոնի շրջանում:
«14-օրյա ժամկետում այս քաղաքների բնակչությունը կկարողանա լքել իրենց բնակարանները միայն SMS թույլտվությունների և հատուկ թույլտվությունների հիման վրա», - նշել է նա:
Նշված ժամանակահատվածում այս քաղաքներում արգելվելու է առևտրի կենտրոնների գործունեությունը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան աշխատել միայն առաքմամբ, կդադարեցվեն գեղեցկության սրահների, թանգարանների գործունեությունը: Բայց անխափան կաշխատի մետրոն, կբացվեն զբոսայգիները և պուրակները: 65 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում դուրս չգալ:
Նկատենք, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում Ադրբեջանում նկատվել է վարակվածների թվի աճ: