|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հյուսիսային Իրաքում թուրքական ագրեսիայի արդյունքում գյուղերի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին հունիսի 29-ին հայտարարել է քրդական BasNews- ը:
Թուրքական զինված ուժերի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ապստամբների միջև բախումները հանգեցրել են Դահուք նահանգի սահմանամերձ գյուղերի բնակիչների փախուստի:
«Շիլանե գյուղի բնակիչները, որը գտնվում է Բաթիֆ քաղաքի մոտակայքում, լքել են իրենց տները», - գործակալությանը տված մեկնաբանության մեջ ասել է Բաթիֆի քաղաքապետ Դիլշեր Աբդուլսաթարը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերը գործարկել են «Ճանկ-արծիվ» գործողությունը, որն ուղղված է Քուրդիստանի այն անդամների դեմ, որոնք ապաստանել են Հյուսիսային Իրաքում: Պաշտոնական Բաղդադը դատապարտել է ներխուժումը՝ այն անվանելով երկրի ինքնիշխանության խախտում: