Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գերմանացի և քուրդ հնագետները Իրաքյան Քուրդիստանում կարևոր հայտնագործություն են արել: Մոսուլի ջրամբարի նվազման հետևանքով անտիկ քաղաքակրթություններից մեկի` Միտանիի կայսրության 3400-ամյա ամրոց է հայտնաբերվել. հաղորդում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
Իրաքի հյուսիսում գտնվող Դուհոկ քաղաքի անտիկ գտածոների վարչության տնօրեն Հասան Ահմեդ Քասըմը նշել է, որ դա «վերջին 10 տարիներին շրջանի ամենակարևոր հնագիտական հայտնագործություններից մեկն է և քուրդ-գերմանական համագործակցության հաջողությունը»:
Նշվում է, որ 3400-ամյա ամրոցը Միտանիի հնագույն պետականությունից մնացած եզակի նմուշներից է, և նույնիսկ հստակ չէ, թե որտեղ է եղել Միտանիի մայրաքաղաքը:
Ամրոցի ներսում առկա են կարմիր և կապույտ գույնի գրվածքի մնացորդներ: Ք.Ա. 2000-ականների որմնանկարները, հավանաբար, եղել են Մերձավոր Արևելքի պալատների առանձնահատկություններից: