Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկվան դիտարկում է ռուսաստանցիների բարեկամ հանդիսացող օտարերկրացիների ուղեւորությունները դեպի Ռուսաստան պարզեցնելու հնարավորությունը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովը «Կոմմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
Նա, մասնավորապես, նշել է. «Այժմ նախարարությունն աշխատում է օրինագծի շուրջ, որը նախատեսում է նրանց համար բազմանգամյա երկարաժամկետ վիզաներ ձեւավորելու հնարավորությունը ՌԴ քաղաքացի հանդիսացող նրանց մտերիմ բարեկամի գրավոր դիմում հիման վրա»։
Միևնույն ժամանակ նա հստակեցրել է՝ երկարաժամկետ վիզա կարող են ստանալ ՌԴ հյուպատոսական բաժնում օտարերկրացիները, որոնք ՌԴ քաղաքացու հետ ամուսնական կապեր ունեն, ինչպես նաև զավակը, եղբայրը, քույրը, թոռը, ծնողը, տատիկը կամ պապիկը։
«Կերկարացվի բազմանգամյա վիզաների ժամկետը մինչեւ մեկ տարի, ընդ որում՝ այդպիսի վիզաներով Ռուսաստանի տարածքում հնարավոր կինի ապրել ամբողջ տարվա ընթացքում առանց սահմանափակումների», - մանրամասնել է փոխնախարարն ու հավելել՝ վիզա ստացողները պարտադիր պետք է ներկայացնեն փատաթղթեր, որոնք իրավական հիմք են հանդիսանում նոր ժամկետով վիզաները տրամադրելու համար։