կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 21:14
Հասարակություն

Ամիսներ առաջ մեր թշնամիները դառնում են արդեն «բարեկամ». դիտարկում՝ Հունգարիայի միջնորդության մասին

Ամիսներ առաջ մեր թշնամիները դառնում են արդեն «բարեկամ». դիտարկում՝ Հունգարիայի միջնորդության մասին
Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։
 
Աչքները լույս վերադարձած գերիների ու նրանց ընտանիքների...
 
Թե ինչու Հունգարիայի միջնորդությամբ, երևի արդեն հասկանալի է. 2012 թ. օգոստոսի 31-ի ՀՀ-ն հետ էր կանչել դեսպանին այս երկրից ու սառեցվել էր դիվհարաբերությունները։
 
Պատճառը հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ռամիլ սաֆարովի արտահանձնումն էր Բաքվին, որից հետո սաֆարովը ազատ արձակվեց, դարձավ ադրբեջանի հերոս։
 
Քանի որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվում են, չնայած որ շատ կարճ ժամանակ է անցել Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմից ու հետայսու ամիսներ առաջ մեր թշնամիները դառնում են արդեն «բարեկամ», Հունգարիայի հետ հարաբերությունները սառեցված պահելու էլ ոչ մի պատճառ չկա։
 
Արգամ Եղիազարյան