Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան ԵՄ-ում առաջինն են, որ իրենց բնակչության համար վերսկսում են կորոնավիրուսի պատճառով ընդհատված առանց վիզա այցելությունները. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է schengenvisainfo.com կայքից։
Նշվում է՝ երկրի քաղաքացիները կկարողանան ճամփորդել արդեն մայիսի 15-ից։ Այսօր Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարները Ռիգայում համապատասխան փաստաթուղթ կստորագրեն։
Փոխըմբռնման հուշագիրը կվերաբերի երկրների միջև ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և ծովային տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումների չեղարկմանը, ինչպես նաև կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ժամանակ համագործակցությանը։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ սահմանը հատելիս հնարավոր է առողջական վիճակի ընտրովի ստուգում։
Հիշեցնենք՝ մայիսի 14-ի տվյալներով՝ Լատվիայում հաստատվել է կորոնավիրուսի 962 դեպք, մահացել է 19 մարդ, Լիտվայում մինչ օրս գրացվել է 1511 վարակակիր, մահացել է 54 մարդ, Էստոնիայում հաստատված դեպքերի թիվը 1758 է, ինչի հետևանքով մահացել է 62 մարդ։