|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ճապոնիան հաստատել է կորոնավիրուսի նոր, ավելի արագ տարածվող տեսակի հինգ դեպք՝ Միացյալ Թագավորությունից ժամանած անձանց մոտ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Վարչապետ Յոսիհիդե Սուգան հորդորել է բնակչությանն անցկացնել «հանգիստ, պասիվ Նոր տարի»: Առողջապահության նախարար Նորիհիսա Տամուրան այս դեպքերի մասին հայտնել է ուրբաթ ուշ երեկոյան Սուգայի հետ հանդիպումից հետո `ավելացնելով, որ վարչապետը կոչ է անում խստորեն կարանտինային միջոցառումներ իրականացնել օդանավակայաններում և Մեծ Բրիտանիայից վերադարձողների համար:
Ճապոնիան արգելել է մուտքը Մեծ Բրիտանիայից եկողների համար, բացառությամբ Ճապոնիայի քաղաքացիների և կացության թույլտվություն ունեցողների: