կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 12:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փորձ է արվում ունենալ ձեռնածու ՍԴ․ Իվետա Տոնոյան

Իշխանությունների սրտի Սահմանադրական դատարանի դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը մեկ տարի շարունակ, չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 միլիոն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից, բայց օրենքով պարտավորված գործառույթները չի կատարել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԱԺ ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով այսօր, արագացված կարգով, Սահմանդրությունը ԱԺ-ում փոխելու՝ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը։

Նա սթափության կոչ արեց իշխանություններին՝ նշելով, որ այսօր դրա ժամանակը չէ:

Իվետա Տոնոյանը նշեց, որ, սկսած դատարանները շրջափակելուց, ՍԴ դատավորների դեմ կոմպրոմենտներ հավաքելուց, այնուհետև հանրաքվեի հռչակումից, իսկ հետո չեղարկելուց` հիմա էլ այս ՍԴ փոփոխությունների նախագիծը գալիս է վկայելու այն հանգամանքը, որ իշխանությունները պարզապես չեն ուզում ունենալ Սահմանադրական դատարան, և փորձ է արվում ունենալ ձեռնածու ՍԴ:

«Առանց հեգնանքի, սարկազմի ասում եմ, որ իսկապես ցավ եմ ապրում, որ արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրը օրհասական խնդրի առաջ է կանգած, իշխանությունները շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ»,-ասաց նա:

Այս նախագծը, նրա խոսքով,  հակասում է Սահմանադրության առաջին, երրորդ մասերին և միջազգային կազմակերպությունների կողմից ունի բացասական գնահատականներ:

Իվետ Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն դադարեցնում է բոյկոտը և մասնակցելու են նիստերին՝ ներկայանցելով հիմնավոր հակափաստարկներ և իրենց մասնակցությունը կապ չունի Գագիկ Ծառուկյանի կալանավորվելու կամ չկալանավորվելու հետ:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը այսօր մտադիր է ԱԺ-ում արագացված՝ 3-ժամյա ընթացակարգով, ընդունել Սահմանադրության փոփոխության մի նախագիծ, որով կդադարեցնի ՍԴ գործող նախագահի ու այն անդաների լիազորությունները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել։

Մանրամասն՝ տեսանյութում․