կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 17:56
Քաղաքական

Ապացույց չկա, որ Ծառուկյանը կաշառք է բաժանել. պաշտպան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր քննվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։ Նիստն այսօր վերջացավ, դատարանը վճիռը կհրապարակի կիրակի օրը:

Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց.

«Վստահաբար ասում եմ ձեզ, չի ներկայացվել գոնե մեկ ապացույց, գոնե մեկ փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անձի անձամբ է կաշառք տվել կամ որևէ մեկին ասել է գումար տվեք կաշառքի համար: Փորձում են հիմնավորել, որ Վարդենիսում մի քանի հոգու միջև ընտրակաշառքի դեպք է գրանցվել: Ասում են եթե այնտեղ եղել է, ոնց կարող է ղեկավար կազմը չիմանա, դե կներեք»:

Փաստաբանը նաև նշեց որ պետք է նայել ԱԱԾ-ի տեսանյութերը և անել հետևություններ:

«Պետք է թափանցիկ շղարշով փակել , որպեսզի նախաքննական գաղտնիքը չբացահայտվի,բայց այս դեպքում ժամեր շարունակ տևած խուզարկությունից 2 րոպեանոց տեսանյութ են հրապարակում և մոտիկ պլանով փաստաթղեր ցույց տալի»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:

Մանրամասները՝ տեսանյութում.