|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Չորեքշաբթի գիշերը Իրաքի քրդական ինքնավար շրջանում գտնվող Էրբիլի օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել. օդանավակայանի օդային տարածքն ամբողջովին փակ էր: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Ըստ լրատվամիջոցի՝ հարձակումից հետո բոլոր ուղևորները տարհանվել են թռիչքային ուղու վրա կանգնած օդանավերից: Օդանավակայանի լուսավորությունն ամբողջությամբ անջատված է: Հնարավոր վնասի մասին դեռ տեղեկություններ չկան:
Հաղորդվում է, որ ավիահարվածի ազդանշանները հնչել են նաև Էրբիլում ամերիկյան հյուպատոսարանում:
Իր հերթին, Shafaq news լրատվական պորտալը, հղում անելով ինքնավար շրջանի հակաահաբեկչական վարչությանը, հաղորդել է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու սարքի կողմից: Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել: