կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-10 13:40
Առանց Կատեգորիա

Բոլոր ազնիվ ընկերներիս, ովքեր մտահոգված են իմ անձով

Բոլոր ազնիվ ընկերներիս, ովքեր մտահոգված են իմ անձով

Հարություն Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.


«Արդեն երկրորդ օրն է ինձ զանգահարում են տարբեր տեղերից և ասում, որ կայքերից մեկը (միտումնավոր չեմ ուզում անվանումը տալ) գրել է իմ մասին և իմ ու հոկտեմբերի 27-ի ոճրագործների կապի մասին: Խնդրում եմ ինձ մի զանգեք և մի ասեք, որ ես կարդամ: Ես այդ ամենը կարդացել եմ վաղուց: Ասեմ, որ այն,  ինչ գրված է հերյուրանք է, և հեղինակն էլ նման մի շարք արեց, որ հետո ապահով հեռանա Հայաստանից: Կայքի աշխատակազմին (եթե ունի), որ որոշել է գզրոցից հանել այդ հոդվածաշարը, փոշին թափ տալ և ընթերցողին որպես խայծ ներկայացնել, ոչինչ չունեմ ասելու, եթե իրենց պետք չի իմ մեկնաբանությունը:

 

Ես դեռ մահացած չեմ, չեմ արտագաղթել, չեմ սպանվել, ազատազրկված չեմ և,  ինչպես իմ ընկերն էր գրել, իբրեւ դիակ էլ դեռ կատարյալ չեմ: Այնպես որ, սիրելի ընկերներ, թեթև տարեք ինչ որ գրում են կամ արտատպում: Ծանր օրեր են, և ամեն մեկը յուրովի է կատարում իր առաքելությունը: Ասել կուզեմ, մի զարմացեք, որ այս երկրում այդքան շատացել են օտարերկրյա գործակալներին ծառայություններ մատուցողները»: