Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ առցանց կոնֆերանս: Կոնֆերանսին խոսքով հանդես է եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, հատկապես պարոն Ֆուրլասին և Եվրոպայի Հայ Դատի գրասենյակին այս քննարկումը կազմակերպելու համար:
Այս հարցը շատ մեծ կարևորություն ունի նաև Հայաստանում խաղաղության հաստատման տեսանկյունից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է տեղեկատվություն ներկայացնել միջազգային գործընկերներին:
Ադրբեջանը չի հայտնում ռազմագերիների հստակ թիվը, տարածքային պահանջներ է ներկայացնում առանց ռազմագերիների անհապաղ ազատման պայմանը կատարելու: Ադրբեջանի նախագահը 2020 թվականի վերջին հայ ռազմագերիներից շատերին որակել է որպես ահաբեկիչ:
Պետք է ընդգծել, որ Ղարաբաղյան կամ Արցախյան հակամարտությունը շարունակվում է, ուստի շատ պայմանական նոյեմբերի 9-ի հայտարարության օրը հիմք ընդունելով և ասելով, որ դրանից հետո Ադրբեջանում գերի վերցված անձինք ահաբեկիչներ են, անընդունելի է:
Բոլոր ռազմագերիները, որոնք գտնվում են Ադրբեջանում, այդ թվում այն 64 մարդիկ, որոնք գերևարվել են նոյեմբերի 9-ից հետո, որակվել են որպես ահաբեկիչ: Սա մանիպուլյացիա է:
Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը:
Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-նշել է Թաթոյանը: