Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Անելու ենք ամեն ինչ՝ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար, անկասկած»,- Մեծամորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանը պարտավորվել էր փակել ատոամակայանը դեռ 1995 թվականին։ Հրազդանի 5-րդ բլոկն սկսեց վարկավորվել EBRD-ի կողմից այն պայմանով, որ այն կառուցվում է, և ատոմակայանը փակվում է։ Այն ժամանակ ես կասեցրել եմ այդ գործընթացը։ Չինական կողմի հետ կոնսերվացրել ենք 5-րդ բլոկը, հասել ենք նրան, որ Եվրամիությունն ԱԷԿ-ի փակումը հանել է օրակարգից, պայմանավորվել ու բավականին լուրջ ծախսեր ենք արել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար։ Միայն այդքանից հետո 5-րդ բլոկի վրա աշխատանքներն ավարտել ենք ռուսական «Գազպրոմ» ընկերության ֆինանսավորմամբ»,- պատմեց Քոչարյանը։
Նա ավելացրեց, որ շատ հավանական է՝ ԱԷԿ-ը վաղուց փակված կլիներ․ կոնկրետ ժամկետներ էին ֆիքսված։ «Մենք հասկանում ենք, որ Մեծամոր քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ։ Հասկանում ենք նաև, որ աշխատատեղ ապահովելու առումով միայն ատոմակայանը քիչ է, հատկապես աշխատատեղ է պետք ստեղծել կանանց համար»,- ասաց երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։