Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի մեր անդամ կուսակցության «Նարոդնայա Գրամադա» կուսակցության առաջնորդ Միկալայ Ստատկևիչին այսօր առավոտյան դատապարտվել է 15 օր բանտարկության՝ նախօրեին նրա՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից ձերբակալությունից հետո. այս մասին հայտնում է Սոցինտերնի պաշտոնական կայքը։
Կայքը մանրամասնում է՝ նախագահական ընտրությունները Բելառուսում պետք է տեղի ունենան 2020 թվականի օգոստոսի 9-ին, և Ստատկևիչի ազատազրկումը հետևում է օրեր առաջ նախագահի պաշտնում իր թեկնածության գրանցման մերժմանը`պայմանավորված ներկայիս ռեժիմի այն պնդմամբ, որ նա ունի քրեական արձանագրություն 2010 թվականի ընտրությունների առնչությամբ։
Միկալայ Ստատկևիչը 2010-ին բանտարկվել էր ընտրությունների անցկացման հետ կապված խաղաղ ժողովրդավարության ցույցերին մասնակցելու համար (այստեղ ևս նա նախագահի թեկնածու էր)։ Նա իր 5 տարի տևողությամբ պատիժն անցկացրել է ծանր պայմաններում: Ազատ արձակվելուց հետո Ստատկևիչը շարունակել է ակտիվորեն զբաղվել իր երկրում ժողովրդավարությանն ուղղված իր ջանքերով և պարբերաբար մասնակցել է Սոցիալիստական ինտերնացիոնալի հանդիպումներին, որտեղ նա ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի SI հանձնաժողովի համանախագահն է (ընտրվել է այս պաշտնում վերջին հանդիպման ժամանակ, որը կայացել է անցյալ տարվա նոյեմբերին Բելառուսում)։
Վերջին օրերին Լուկաշենկոյի ռեժիմի կողմից սաստկացումն առավել սրվել է, ինչի հետևանքով ձերբակալվել են մի շարք այլ ժողովրդավարության ջատագով-ակտիվիստներ։
«Սոցիալիստական ինտերնացիոնալ»-ը կոչ է անում աշխարհի իր անդամներին պահանջել անհապաղ ազատ արձակել բանտարկված Միկալայ Ստատկևիչին և այլոց: Բելառուսում անազատ և անարդար ընտրությունների անցկացումն ընդունելի չէ: