Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Նիցցա քաղաքի և շրջակայքի Հայ Առաքելական եկեղեցու Ատենապետ Արտո Օսկանյանը և Նիցցայի և շրջակայքի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր Աբեղա Խաչատուրյանը նամակ են հղել «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի, որում մասնավորաբար ասված է.
«Մեծ տագնապով տեղեկացանք հայ մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալման մասին: Լևոն Հայրապետյանը հայ ժողովրդի արժանի զավակներուց է, որի գործողությունները բերում են միայն բարություն, հայ ժողովրդի բարգավաճում և Արցախ աշխարհի շենացում: Վստահ ենք, որ պարոն Հայրապետյանի ձերբակալությունը չի բխում իրավական նորմերից, նրան առաջադրված մեղադրանքները շինծու են և ոչ իրական:
Նիցցայի և շրջակայքի հայ համայնքի և Առաքելական եկեղեցու անունից դատապարտում ենք ձերբակալությունն ու պահանջում շտապ ազատ արձակել մեծանուն բարերարին»:
Հիշեցնենք, որ «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․ «Հարգելի հայրենակիցներ, օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ:
Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին: Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին»։
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբը նամականեր ու զանգեր է ստանում մեր հայրենակիցներից՝ ի զորակցություն կազմակերպվող երթի: Նրանց շարքերում են հայտնի արվեստագետներ՝ Լևոն Մալխասյանը, Միքայել Պողոսյանը, Արթուր Իսպիրյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: