|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, եւ քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին նախագահները եւ գեներալիտետը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, նրանք էլ են նախապատրաստվում:
Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի եւ նախկին իշխանական շրջանակների ընտրությունը նախագահի թեկնածուի հարցում այս պահին կանգ է առել պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանի՝ Ռիժի Լյովի վրա: Մեզ ասացին, որ վերջինիս հեշտ չի եղել համոզելը, քանի որ բոլորը լավ են հասկանում, որ այս պահին այդ պաշտոնին հավակնելու համար մահապարտ է պետք լինել:
Հետպատերազմական սոցիալական ու հումանիտար խնդիրներից առավել կարեւոր են խաղաղապահների, Արցախի կարգավիճակի հարցերը: Ասում են՝ Արայիկ Հարությունյանն ինքն էլ գիտակցում է, որ ՀՀ իշխանական կուրսին կոշտ հակադրվող է պետք, իսկ ինքը դա ի վիճակի չէ անելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում