|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը տեսաուղերձ է հրապարակել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Ես հպարտ եմ՝ միանալու բոլոր նրանց, ովքեր Նյու Ջերսիում և աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության տարելիցը։
Ես հպարտ եմ ասելու, որ առաջադրել եմ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, և ես հատկապես հպարտ եմ, որ անցյալ դեկտեմբերին երկար տարիների աշխատանքից հետո Սենատն ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Այս պատմական իրադարձությունը երբեք հնարավոր չէր լինի իրականացնել առանց ԱՄՆ-ում հայկական համայնքի ջանքերի։
Այս տարի, հետևելով Սենատի օրինակին, վարչակազմը պետք է ճանաչի Ցեղասպանությունը՝ գիտակցելով ճշմարտությունը, որն անհրաժեշտ է հետագայում նման արարքները կանխելու համար։
Ես կոչ եմ անում, որ նախագահ Թրամփը միանա մեզ։
Այլևս երբեք»,-ասվում է տեսաուղերձում։
Մանրամասն՝ տեսանյութում․