Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի քրդերի ձախ քաղաքական թևը հանդիսացող «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD - Partiya Yekîtiya Demokrat) Գլխավոր խորհուրդը պահանջել է Թուրքիայից՝ վերացնել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի տեսակցության արգելքը. հայտնում է Ahval-ը։
Թուրքիան մշտապես արգելք է ստեղծում Օջալանի և փաստաբանների ու ընտանիքի անդամների տեսակցության համար։
«Մինչ ամբողջ աշխարհ կորոնավիրուսի ստեղծած բացասական երևույթների պատճառով լարված վիճակում է, թուրքական պետությունը նույնիսկ այս պայմանների տակ շարունակում է քուրդ ժողովրդի հանդեպ թշնամությունը և՛ երկրում, և՛ երկրից դուրս։ Թուրքիան Սիրիայի քրդերի հանդեպ տածած թշնամության պատճառով շարունակում է ավազակախմբերին աջակցել։ Թուրքական պետությունը շարունակում է քաղաքական գործիչների և լրագրողների հանդեպ ճնշումները։ Բանտերում պահվող մարդկանց վերաբերյալ ոչ մի հայտարարությունը չտարածող թուրքական պետությունը արգելում է կալանավորների և ընտանիքի անդամների հանդիպումները։ Հատկապես առաջնորդ Աբդուլլահ Օջալանին պահելով մեկուսացման մեջ, արգելում է ընտանիքի անդամների և փաստաբանների հանդիպումները։ Կորոնավիրուսի արագ տարածման ընթացքում այս անմարդկային քայլերը բարկացնում են քուրդ ժողովրդին», - նշված է հայտարարության մեջ։