կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-28 15:27
Քաղաքական

«Երբ դոնոր կազմակերպություններին պետք է լինում մեր երկրում ակցիաներ կազմակերպել, գտնվում են միլիոնավոր գումարներ»

«Երբ դոնոր կազմակերպություններին պետք է լինում մեր երկրում ակցիաներ կազմակերպել, գտնվում են միլիոնավոր գումարներ»

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ԸՕ-ում փոփոխությունների հարցը, ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա զարմացավ, որ ԸՕ-ի վերաբերյալ քննարկումներն այդքան թեժացան: Պատգամավորի համոզմամբ` դա կապված է որոշ քաղաքական գործիչների նախընտրական հավակնությունների հետ:

«Հարգելի' արմատականներ ու ծայրահեղականներ, խնդրում եմ վերջ տվեք ձեր փորձերին, թե ով է առավել շատ ընդդիմադիր: Հանրությունն ամեն ինչ տեսնում է: Նորից սկսել են իրար մրոտել, փնովել, թե մենք ենք իսկական ընդդիմությունը: Այս ԸՕ-ի շրջանակում դադարեցրեք ձեր քննարկումները»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է ԸՕ-ի ֆինանսավորմանը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ 8 միլիոնն արդեն գտնվել է, մնացել է մնացածը, որի շուրջ էլ աշխատանքները շարունակվում են:

«Աշխարհում փող շատ կա: Երբ դոնոր կազմակերպություններին պետք է լինում իմ երկրում ազգային արժեքները փչացնել, ավանդույթները փչացնել, դրա համար ակցիաներ կազմակերպել, դրա համար գտնվում են միլիոնավոր գումարներ, իսկ եթե պետք է ժողովրդավարության համար գումար, ապա մենք չենք կարողանում գտնել: Մեր պատգամավորների մեջ էլ կան գրանտների շատ մեծ վարպետներ, որ գիտեն` ինչպես պետք է գումարներ ներգրավել, նրանց էլ կարելի է ներգրավել այդ բանակցություններում»,- ասաց պատգամավորը: